Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կտուժեն նաև Թուրքիայի հայկական դպրոցները

Կտուժեն նաև Թուրքիայի հայկական դպրոցները
21.07.2014 | 17:25

Թուրքիայի կրթական հաստատությունների գործունեությունը կարգավորող նոր կանոնադրության համաձայն` կրթական հաստատությունները պետք է կրեն թուրքերեն անուններ, բացառությամբ օտարերկրյա և միջազգային նշանակության դպրոցների:
armweeklynews.am կայքի գլխավոր խմբագիր, քաղաքագետ ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց, որ սա նոր երևույթ է, և այն կապել միայն ստամբուլահայության հետ՝ ճիշտ չէ: Պարզապես ազգայնականության նոր դրսևորում է և ավելի շուտ ուղղված է Ֆաթուլլահ Գյուլենի դպրոցների դեմ:
Իհարկե, կտուժեն նաև հայկական դպրոցները: Քաղաքագետը նշեց, որ Թուրքիայում մենք ունենք 34 եկեղեցի և 18 դպրոց, որտեղ ուսանում է շուրջ 3000 աշակերտ:
Փոքրամասնությունները գուցե փորձեն ընդվզել, բայց քաղաքագետը վստահեցնում է, որ նրանք ուրիշ խնդիրներ էլ ունեն՝ դպրոցների ֆինանսավորում, նոր դպրոցների բացում և այլն. «Ընդհանրապես Էրդողանի նախագահ ընտրվելուց հետո հնարավոր է, որ կառավարության վերաբերմունքը փոխվի ազգային փոքրամասնությունների նկատմամբ. մի կողմից՝ կտրվի արտոնություններ, մյուս կողմից՝ կսահմանափակվեն դրանք: Զարմանալի է, բայց թուրքերը կարողանում են համադրել այդ երկու գործողությունները միաժամանակ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ